ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Ուլյուկաեւի գործով կես մլրդ ռուբլու կալանադրման մասին

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Ուլյուկաեւի գործով կես մլրդ ռուբլու կալանադրման մասին

Դատարանը կալանք է դրել 564 միլոն ռուբլու եւ անշարժ գույքի 15 օբյեկտների վրա, որոնք պատկանում են ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին: Այս մասին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

2016 թվականի դեկտեմբերի կեսերին հաղորդվել էր, որ դատարանը Սմոլենսկի մարզում կալանք Է դրել Ուլյուկաեւի 10 հողամասերի եւ տան վրա:

Տնտեսական զարգացման նախկին նախարարը գտնվում է տնային կալանքի տակ: Նրան մեղադրում են 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Հունվարի 10-ին Մոսկայի Բասմանյան դատարանը նախկին նախարարի տնային կալանքի ժամկետը երկարացրել է մինչեւ ապրիլի 15-ը: Գործի հետաքննությունը երկարացվել է մինչեւ մայիսի 15-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում