Թուրքիայում 60 գործարար է կալանավորվել

Թուրքիայում 60 գործարար է կալանավորվել

Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում գործարարների է կալանավորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է T24.com.tr լրատվամիջոցը:

110 գործարարի հարցաքննելուց հետո դատախազությունը որոշում է կայացրել նրանցից 60-ին կալանավորելու վերաբերյալ: Գործարարները մեղադրվում են գյուլենականների հետ առնչություններ ունենալու մեջ:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում