Թրամփը ռուսական վարկաբեկիչ նյութերի մասին հաղորդումները «վհուկների որս» է որակել
11/01/2017 14:18
Նմանատիպ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների քաղաքական որս» է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միանգամից մի քանի ամերիկյան հրատարակություններ, վկայակոչելով անունները չնշված պաշտոնյաների, հայտնել են, որ անցյալ շաբաթ հետախուզությունը Թրամփին է հանձնել նրա մասին չհաստատված եւ վարկաբեկող նյութեր, որոնք իբր ունի Ռուսաստանը:
Ոչ մի կերպ չհիշատակելով այդ հոդվածները՝ Թրամփը «Թվիթերում» մեծատառերով գրել է. «Մտացածին նորություններ. վհուկների համընդհանուր քաղաքական որս»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում