Օբաման Ռուսաստանին և Չինաստանին համարում է ԱՄՆ-ին ”զիջող” մրցակիցներ

Օբաման Ռուսաստանին և Չինաստանին համարում է ԱՄՆ-ին ”զիջող” մրցակիցներ

ԱՄՆ ”հեռացող” նախագահ Բարակ Օբաման` հրաժեշտի խոսքում,  Ռուսաստանին եւ Չինաստանին անվանել է Վաշինգտոնի մրցակիցներ, միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի եւ Պեկինի ազդեցությունը` միջազգային ասպարեզում, չի կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ:

«Մրցակիցները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, աշխարհում չեն կարող համեմատվել մեր ազդեցության հետ»,- ասել է Օբաման: 

ԱՄՆ-ի առաջնորդը նաև անդրադարձել է ժողովրդավարական արժեքների թուլացման մասին, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ըստ նրա, դա սպառնում է քաղաքացիական և միջազգային պատերազմներ:

Բացի այդ, Օբաման նշել է, որ աշխարհակարգում` օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին սպառնում են ֆանատիկոսները, ովքեր հանդես են գալիս իսլամի և մի քանի երկրների «բռնապետերի» անունից: Նրա կարծիքով, այդ սպառնալիքները Միացյալ Նահանգների համար ավելի վտանգավոր են, քան «ականներով պատված մեքենան կամ հրթիռը»:

”Նա, ով սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը, անվտանգ չի լինի”,- եզրափակել է իր խոսքը Օբաման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում