Այգեստան գյուղի տներից մեկում այրված մարդու դի է հայտնաբերվել

Այգեստան գյուղի տներից մեկում այրված մարդու դի է հայտնաբերվել

Արարատի մարզի Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ներսում հայտնաբերել 1927 թ. ծնված Ա. Ղ.-ի այրված դին, հրդեհը ինքնամարվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում