Ելիզավետա 2-րդի ”մահվան” լուրը տարածելու համար Ռուսաստանին են մեղադրել

Ելիզավետա 2-րդի ”մահվան” լուրը տարածելու համար Ռուսաստանին են մեղադրել

Մեծ Բրիտանիայի Express հրատարակությունը ասել է, որ թագուհի Ելիզավետա երկրորդի ”մահվան լուրը” հրապարակվել են ռուսական հաքերների կողմից:

Պարբերականը նշում է, որ այդ իրականությանը չհմապատասխանող նորությունը առաջինը հայտնվել է ռուսական ԶԼՄ-ներում:

Նախօրեին, Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում տեղադրվել էր հաղորդագրություն այն մասին, որ թագուհի Ելիզավետա 2-րդը ”մահացել է”: Ինչպես նշված է հրապարակված տեքստի մեջ, նա մահացել է հունվարի 10-ին, առավոտյան, իր նստավայրում:

Շուտով, սակայն, հաղորդագրությունը  հանվել է կայքից: Օգտատերերը պնդում էին, այն փաստը, որ տեղեկատվությունը մինչ այդ չի ստացել հերքում, նշանակում է թագավորական ընտանիքը որոշել է 90-ամյա թագուհու մահը չհրապարակել: 

Պատճառաբանությունն էլ, մի քանի պաշտոնական ընթացակարգեր անցկացնելու մեջ էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում