AM | RU
USD
EUR
RUB

Հալեպի հայ համայնքի վերակազմակերպումն արդեն սկսված է

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի այցելությունը մեծ ոգևորություն առաջացրեց հալեպահայության շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին լրագրող Սոսի Միշոյան-Դաբաղյանը, ԵՊՀ հայագիտական գիտահետազոտական ինստիտուտի աշխատող Ավո Ապոշյանը:

«Արամ Առաջինի այցելությունը Հալեպ, անշուշտ, մեծ նշանակություն ունի: Հինգ տարի մղձավանջային կյանքից հետո առաջին անգամ եկեղեցու զանգերը հնչեցին ի նշան հաղթանակի, ազատության և խաղաղության: Վեհափառն իր այցելությամբ հույս ներշնչեց հալեպահայությանը: Նա համայն հայությանը կոչ արեց, որպեսզի օգնի վերականգնել Հալեպի հայ համայնքը»,- ընդգծեց Միշոյան-Դաբաղյանը: Ըստ նրա` Արամ Առաջինը միշտ կհետևի Հալեպում տիրող իրավիճակին, և իր այցելությունները շարունակական բնույթ են կկրեն:

Ավո Ապոշյանի խոսքով` Վեհափառը կոչ է արել ոչ միայն նյութապես վերակառուցել համայնքը, այլև վերակազմավորվել այն:

«Այնտեղ դեռևս հայեր մնացել են, և նրանց կարող են միանալ նաև ժամանակավոր տեղափոխված հայերը: Հալեպի հայ համայնքը շարունակելու է իր եկեղեցական և ազգային կյանքը: Բացի այդ, կվերականգնվի Քարեն Յեփփե ճեմարանը, և աշակերտները կհաճախեն դպրոց»,- նշեց Ապոշյանը:

Ըստ Ապոշյանի` տարբեր տվյալներով ներկայումս Հալեպում մնացել են 6-8 հազար հայ:

Ավելի վաղ՝ հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնել է Հալեպ, որտեղ պատարագ եւ պատգամ է փոխանցել Հալեպի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Քառօրյա այցի ընթացքում Արամ Առաջինը իրավիճակին ծանոթանալու եւ հալեպահայերի կարիքները պատկերացնելու նպատակով եղել է նաեւ ազգային- եկեղեցական հաստատություններում:

Արամ Վեհափառի անունից տարածվեց համայն հայությանն ուղղված կոչ՝ Հալեպի վերականգնումը, հալեպահայությանը լիարժեք աջակցությունը դարձնել համազգային խնդիր:

Լրահոս
Ոստիկանությունը հաստատել է. Մանչեսթերի ահաբեկչությունն իրականացրել է 22- ամյա տաղամարդը Թրամփը ժամանել է Իտալիա հանդիպելու Հռոմի պապին Անկարան փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Եվրոպական քաղաքականության վրա Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» 5-ամյակի միջոցառմանը «Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել Թբիլիսիի դատարանը ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար ազատազրկման է դատապարտել 7 անձի Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցության ծրագրերն իրականություն են դառնում. դեսպան Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ձկնաբուծության ոլորտի ծրագրեր իրականացնել Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին անվճար զենք է մատակարարելու Արցախի Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ Խոսրով Հարությունյանն անհրաժեշտություն է համարում ՄԽ համանախագահների կողմից հասցեական հայտարարությունները Արևելագետը Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության մեջ փոփոխությունների հեռանկար չի տեսնում Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ. Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հրազդան համայնքի «Քաղաքացիական նախաձեռնության» անդամների հետ քննարկվել է վտանգավոր թափոնների պահեստավորման ծրագիրը Բրիտանական ոստիկանությանը հայտնի է Մանչեսթրի ահաբեկչության կատարողի անունը ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների. Ալեքսանդր Իսկանդարյան Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի ԱԺ նիստում ՀՀ նախագահի ելույթը երկարաժամկետ խնդիրներ առաջ քաշող դոկտրինալ խոսք էր. Խոսրով Հարությունյան Արևելագետը Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում կապում է թուրք- ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ Խոսրով Հարությունյանը աղքատությունը հաղթահարելու արդյունավետ ուղի է համարում մասնավոր նախաձեռնությունների ընդլայնումը Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ Մանչեսթրում վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները. Մեյ Արևելագետը ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման մեջ նոր միտում է տեսնում Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնը պայթյունի մասին հաղորդումից հետո Հայաստանի և Իրանի գյուղնախարարությունները բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության հուշագիր ստորագրեցին Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը Ողբերգություն Մանչեսթրում. մարզադաշտում պայթյունի կադրերը եւ ահաբեկչության հետեւանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan