Սիրիական բանակը Հալեպում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող պահեստ՝ քիմիկատներով
Նմանատիպ
Սիրիական բանակի ստորաբաժանումները հունվարի 11-ին Հալեպի հին թաղամասերում հայտնաբերել են քիմիական նյութերի պահեստ, որը պատկանել է ահաբեկիչներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ քաղաքի արեւելյան շրջանները հետազոտելիս «հայտնաբերվել է պահեստ սաուդյան ծագմամբ քիմիական նյութերով, այդ թվում՝ ծծմբով եւ քլորով»:
Նշվում է, որ «այդ քիմիական նյութերն ահաբեկիչներն օգտագործել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծման համար պայթանյութեր արտադրելիս»:
Գործակալությունը հիշեցնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ահաբեկիչներն օգտագործել են քլորով արկեր քաղաքի հարավի Էլ Համդանիա թաղամասը գնդակոծելիս: Այդ ժամանակ տուժել էր 48 մարդ: 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրոհ է ձեռնարկվել Մինյան արվարձանում, որտեղ գազերից թունավորվել է ութ քաղաքացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում