AM | RU | EN
USD
EUR
RUB

Մեղադրանք է առաջադրվել Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության համար

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հ.Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և հարցաքննվել։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Լրահոս
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով «Քեյ Փի Էմ Ջի»-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային հարթակներում Ավտովթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարներ Ն.փաշինյանը, Է.Մարուքյանը և Ա.Զավենի Սարգսյանը Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Աթեշյանը հարմար պայմաններ չի տեսնում փոխանորդի պաշտոնը թողնելու համար Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ՀՀ սփյուռքի, Մշակույթի և Առողջապահության նախարարները ստորագրել են համատեղ հրամաններ Բրյուսելի ահաբեկչությունից տնտեսական վնասը կազմել է 2,5 մլրդ եվրո ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ Էրդողանը կոշտ է պատասխանել Բուլղարիային Կիրականացվի նոր էլեկտրակայան կառուցելու 250 մլն դոլարի ներդրումային ծրագիր Լոնդոնի ահաբեկիչը Մեծ Բրիտանիայի ծնունդ Էր ՀՅԴ-ականները Տավուշում խոստացել են ապագա կառավարության կազմում նպաստել երկրի տնտեսության զարգացմանը Ընտրելու իրավունք ունեցող կանանց մեծամասնությունը նախընտրում է «Ծառուկյան» դաշինքին Քաղտեխնոլոգը կանխատեսում է Հանրապետական կուսակցության և « Ծառուկյան» դաշինքի մուտքը խորհրդարան Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը Լոնդոնում ակցիա է անցկացվելու ի հիշատակ ահաբեկչության զոհերի Նախագահին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը Ոչ մեկն օգնություն չի խնդրում, պայման ու հնարավորություն են ուզում Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան Թուրքական հեռուստաալիքները քարոզարշավային անհավասար պայմաններ են տրամադրում կուսակցություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Սամվել Բաբայանի ձերբակալությունից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական համայնքներին Կառավարությունը հաստատել է կամավորական գործունեությունը կանոնակարգող հայեցակարգը Նորվեգիան պատասխանել է թուրք զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջին Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-ին Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Համատիրությունները կոլեկտիվ մարմիններ են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, հետևաբար որակ չկա. ՀՀ վարչապետ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Մարզպետները տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան. Երևանում սպասվում է +20 Արփինե Հովհաննիսյանը հանրության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր է առաջարկում Պուտինը ցավակցություն է հայտնել Մեյին Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ Խոսրով Հարությունյանը «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր քաղաքական ուժ չի համարում Սպիտակի բնակիչների կոմունալ վճարները կնվազեն էներգախնայողության ծրագրի շնորհիվ Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. Harris Interactive Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Սևանա լճին հարակից տարածքներում ներդրումներ կատարելու հետ կապված Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով ԱԺ քառօրյայի հերթական նիստը ևս չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan