ՍԴՀԿ-ն և Ելք-ը չե՞ն բանակցել

ՍԴՀԿ-ն և Ելք-ը չե՞ն բանակցել

Մամուլում տեղեկություններ կային, որ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն ու Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգյանը հանդիպել են և քննարկել հնարավոր նախընտրական համագործակցությունը «Ելք» դաշինքի և ՍԴՀԿ կուսակցության միջև:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ ըստ էության բանակցություններ, երբեք չեն էլ եղել:Դրանք եղել են խոսակցությունների տեսքով, բայց այդ խոսակցությունները բանակցությունների չեն վերածվել»,- Times.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք շարունակվում են ներկա պահին բանակցությունները ՍԴՀԿ-ի հետ:

Խոսելով այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակության մասին, Ռուբինյանը նշեց.

«Ներկա պահին չկա որևէ կուսակցություն, որի հետ բանակցություն ենք վարում: Խոսակցություններ հնարավոր են տարբեր փուլերում, բայց որևէ էական, լուրջ, բանակցություն չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում