Ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք այսուհետ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան

Ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք այսուհետ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Եթե նախկինում ազատազրկման դատապարտված անձինք չէին մասնակցում ընտրություններին, ապա հիմա նոր Ը նտրական օրենսգրքի կանոնակարգումների հիման վրա ազատազրկման դատապարտված որոշ անձանց համար սահմանվել է ընտրություններին մասնակցելու հնարավորություն»,- նշեց Մուկուչյանը:

Նա մանրամասնեց, որ նոր կանոնակարգման համաձայն ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան ազատազրկված այն անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ: Մուկուչյանը հիշեցրեց, որ մինչ այդ ազատազրկման դատապարտված որևէ անձ ընտրություններին մասնակցելու իրավունք չուներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում