ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղրղզստանի առևտրաշրջանառությունը նվազել է

ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղրղզստանի առևտրաշրջանառությունը նվազել է

ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

«2016 թվականի 10 ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառությունը՝ արտահանում-ներմուծումը կազմել է 1,575 մլրդ դոլար: 2015-ի նույն ժամանահակատվածի համեմատ այդ ցուցանիշը կազմել է 81,4%, այսինքն՝ 18,6%-ով պակաս»,-նշում է աղբյուրը:

Այդ ընթացքում Ղրղզստանը արտահանել է 284 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ 1,291 մլրդ դոլարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում