Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո մինչեւ նվազագույն նշագիծ

Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո մինչեւ նվազագույն նշագիծ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն զգալիորեն իջել է պետության ղեկավարի՝ 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել է The Independent-ը, վկայակոչելով այն հարցումը, որն անցկացվել է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հաս արակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից:

Ինչպես նշվում է, այժմ Թրամփի գործողություններին հավանություն է տալիս բնակչության 37 տոկոսը: Սա զգալի անկում է նոյեմբերի վերջի 44 տոկոսի համեմատությամբ: Ամերիկացիների մեծամասնությունը (51 տոկոսը) դժգոհ է ընտրված նախագահից:

Հանրապետականին ավելի ու ավելի հոռետեսորեն են գնահատում նաեւ արտասահմանում: Եթե նոյեմբերին 59 տոկոսը կարծում էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 52 տոկոս:

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 34 տոկոսը (41 տոկոսի համեմատությամբ) այն համոզմունքն ունի, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան Բարաք Օբաման:

Իսկ առայժմ Թրամփի վարկանիշն ավելի բարձր է, քան ընտրություններից անմիջապես առաջ. այն ժամանակ Թրամփի վարկանիշը կազմում էր 34 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում