Թրամփը հույս ունի կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ

Թրամփը հույս ունի կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ: «Ռուսաստանը կարող է օգնել մեզ պայքարել ԻՊ-ի հետ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նյու-Յորքում հրավիրված ասուլիսում ասել է Թրամփը:

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա կոչվում է առավելություն»,- ավելացրել է նա:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ նույնպես կարող է կոշտ լինել Ռուսաստանի նկատմամբ: «Ո՞վ է հավատում, որ Քլիթոնը կոշտ է եղել է Պուտինի նկատմամբ, քան Թրամփը»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը:

«Ես չգիտեմ, կկարողանամ կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, սակայն դրա հույսն ունեմ»,- եզրափակել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում