«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն համայնքից

«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն համայնքից

Մինչ շատերը ԲՀԿ-ում շունչները պահած սպասում են նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որից կախված է լինելու այս կուսակցությունում շատերի քաղաքական ապագան, կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Երևանի Կենտրոն համայնքից։

«Ի դեպ, Փարավոնում Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խնջույքին, որին մասնակցել է ԲՀԿ ակտիվը, ներկաներից ոմանք պատմում են Զոհրաբյանի՝ Ծառուկյանին ուղղված ռևերանսների մասին, ԲՀԿ նախագահը պնդել է, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կորած են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում