«Փաստ». Նոր դեմք կհայտնվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում

«Փաստ». Նոր դեմք կհայտնվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում

«Փաստ»-ը գրում է. «Նոր իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Նոր դեմք կհայտնվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Նախկինում ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ, Ղուկաս Ուլիխանյանն այս անգամ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի պատգամավորության թեկնածու: Նրա հաղթելու հնարավորությունը մեծ է: Եղբայրը՝ Արմեն Ուլիխանյանը, այդ տարածքի թաղապետն է: Ունեն բիզնեսներ-դեղատներ: …Նախորդ ընտրություններում այս տարածքից պատգամավոր դարձավ Սամվել Ֆարմանյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում