«Հայկական Ժամանակ». Ֆիննախը չի պատրաստվում հրաժարվել վարձակալած իր տարածքից

«Հայկական Ժամանակ». Ֆիննախը չի պատրաստվում հրաժարվել վարձակալած իր տարածքից

Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից:

Պատասխանելով «ՀԺ»-ի հարցին՝ նախարարությունից նշել են. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է: Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ և դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և 1 տարվա համար վճարում 116.6 մլն դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում