«Հայկական ժամանակ». Մուշեղ Պետոյանը փնտրտուքների մեջ է
12/01/2017 09:25
Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, թե Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը փնտրտուքների մեջ է, թե որ կուսակցության ցուցակով առաջադրվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Նա «Բարգավաճ Հայաստանի» ամդամ էր:
2015թ. իրադարձություններից հետո սակայն, Պետոյանը դուրս եկավ ԲՀԿ-ից և չի կարողանում նորից այնտեղ ընդգրկվել: Իսկ հիմա հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի» և կփոխհատուցի աշնանը ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը: Նա մասնակցում էր Արթիկի քաղաքապետի ընտրություններին, ՀՀԿ-ն նախապես խոստացել էր նրան պաշտպանել, բայց արդյունքում ընտրվեց Մխիթար Վարագյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում