«Հայկական ժամանակ». Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել

«Հայկական ժամանակ». Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել: 

«ՀԺ»-ին փոխանցված լուսանկարները փաստում են, որ երթուղայիններում ապակիներն ու դռները մինչև մեկ սանտիմետր հաստության սառույցով են պատված: Ուղևորները մեծ դժվարությամբ են կողմնորոշվում, թե քաղաքի որ մասում են, քանի որ պատուհաններից այն կողմ տեսանելիությունը շատ ցածր է, դրան էլ գումարվում է երթուղայիններում օդի ջերմաստիճանի՝ 0-ից ցածր լինելը: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցները ստուգում են նշված երթուղայինները (թերթին տրամադրված լուսանկարներն արված են 47 և 58 համարի երթուղայիններում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում