AM | RU
USD
EUR
RUB

Հեշտացվում է ամուսնության բացակայության մասին տեղեկանք ստանալու գործընթացը. Արփինե Հովհաննիսյան

Նախկինում ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ էր, որպեսզի քաղաքացին նախ դիմի իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, այնուհետև՝ Արդարադատության նախարարություն: Կառավարության՝ 2016 թվականի վերջին կատարած փոփոխությամբ քաղաքացին այլևս տարածքային ս տորաբաժանում գնալու անհրաժեշտություն չի ունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նորամուծությունը մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նախկինում, երբ քաղաքացին, ամուսնական տարիքը լրանալուց հետո մի քանի անգամ փոխած էր լինում իր բնակության վայրը, ստիպված էր լինում դիմել այդ վայրերի սպասարկումն իրականացնող տարածքային մարմիններ, որը ենթադրում էր թե՛ ժամանակի և թե՛ լրացուցիչ ֆինանսական միջոցների կորուստ: Այժմ այդ քաշքշուկն ու տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը չկա»,- ասաց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր այդ փաստաթուղթը ստանալու համար պետք է ներկայացնել միայն անձնագիր, իսկ լրացուցիչ փաստաթղթերը կհավաքագրի Արդարադատության նախարարությունը՝ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, որը համակցված է բնակչության պետական ռեգիստրի բազային:

Կատարված բարեփոխման համատեքստում նախարարն առանձնացրեց նաև կոռուպցիոն ռիսկերի և կամայականությունների նվազեցմանն ուղղված մեխանիզմները: «Վստահ կարող եմ ասել, որ նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործընթացում բացակայում են նշված ռիսկերը, քանի որ բոլոր վճարումները, տեղեկանքի տրամադրման ժամկետները կրճատելու համար, հստակ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ ամուսնության առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները ստուգվում են ինչպես տարածքային մարմինների արխիվնե րի տվյալների, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Որպես ծառայության մատուցման նոր գործառույթ՝ ՀՀ ԱՆ-ն այսուհետ, քաղաքացու ցանկության և նախատեսված վճարումը կատարելու դեպքում, կարող է տրամադրել երկլեզու տեղեկանք՝ հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն:

Երկլեզու տեղեկանք տրամադրելու նպատակն է խնայել քաղաքացու ժամանակը՝ թարգմանության համար նոտարական գրասենյակ դիմելու հարցում:

Նախարարը նաև հավելեց, որ այս տարվա հուլիսից մեր քաղաքացիների համար ևս մեկ նոր գործիքակազմ կներդրվի՝ նրանց հնարավորություն տալով www.e-gov.am և Արդարադատության նախարարության www.moj.am կայքերի միջոցով դիմում ներկայացնել՝ համապատասխան տեղեկանքը ստանալու նպատակով:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարեվերջին գործարկված պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների միջոցով ևս քաղաքացին հնարավորություն կունենա առանց ՀՀ արդարադատության նախարարություն այցելելու դիմում ներկայացնել և ստանալ այդ տեղեկանքը:

Երևանում դրանք գործում են «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքի «Հայփոստի» գրասենյակում (ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2):

Նշենք, որ նախկինում հնարավոր չէր տեղեկանք տրամադրել այն քաղաքացիներին, որոնք հաշվառված չէին ՀՀ տարածքում, որն էլ դժվարություններ էր առաջացնում ՀՀ քաղաքացիների համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: Այսօր արդեն այդ հնարավորությունն ընձեռված է և ՀՀ տարածքում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիների ընտանեկան կարգավիճակի ստուգումը կկատարվի էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով:

Լրահոս
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan