Օբամայի հրաժեշտի թվիթն ամենաժողովրդականն է դարձել նրա նախագահության ընթացքում

Օբամայի հրաժեշտի թվիթն ամենաժողովրդականն է դարձել նրա նախագահության ընթացքում

Twitter-ում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի արած հրաժեշտի գրառումն ամենաժողովրդականն է դարձել միկրոբլոգների այդ ցանցում նրա օգտահաշվի գոյության ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են CNET ամերիկյան ինտերնետ-պորտալի տվյալները: 

«Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը լինելու է նույնը, ինչ եւ առաջինը: Ես խնդրում եմ ձեզ հավատալ վերափոխումներ իրագործելու ոչ միայն իմ, այլեւ ձեր կարողություններին»,– հեռացող պետության ղեկավարի՝ հունվարի 11-ին հրապարակված այս գրառումը մեջբերել են Twitter-ի 650 հազարից ավելի օգտատերեր, իսկ ավելի քան 1,4 միլիոն մարդ հավանություն Է տվել այդ գրառմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում