Վախճանվել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Սմիտիսը

Վախճանվել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Սմիտիսը

Կյանիքի 92-րդ տարում վախճանվել է անգլոամերկացի ծագումնաբան, բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Սմիտիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Twitter-ում Նոբելյան կոմիտեի էջում: 

Նշվում է, որ գիտնականը մահացել է հունվարի 10-ին ոչ տեւական հիվանդությունից հետո:
Սմիտիսը ծնվել է 1925 թվականին բրիտանական Հալիֆաքսում, ավարտել է Օքսֆորդի համալսարանը եւ որպես պրոֆեսոր աշխատել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:

Սմիտիսը, ինչպես նաեւ նրա երկու գործընկերները՝ ամերիկացի Մարիո Քափեկին եւ բրիտանացի սըր Մարթին Էվանսը Նոբելյան մրցանակն ստացել են 2007 թվականին սաղմերի ցողունային բջիջիների օգտագործման ճանապարհով մկների օրգանիզմում հատուկ գենետիկական վերափոխակների ներդրման հիմունքների հետազոտման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում