Կառավարությունը դիմում է ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու քայլերի

Կառավարությունը դիմում է ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու քայլերի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ հանձնարարական տվեց մի քանի նախարարությունների: Մասնավորապես, վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության ու առողջապահության նախարարներին հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ:

«Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ ու մրցունակ ներմուծողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել, ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում