Էրեբունիում վթարային ջրանջատումներ կլինեն

Էրեբունիում վթարային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր առավոտյան «Սարի Թաղի» ՕԿՋ սանիտարական գոտում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղամասի, Վարդաշեն 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և 28 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի 70-ից-90 համարների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում