Վարչապետն առաջարկեց քննարկել Ամանորյա հանգստյան օրերի կրճատման հարցը

Վարչապետն առաջարկեց քննարկել Ամանորյա հանգստյան օրերի կրճատման հարցը

Կառավարության 2017 թվականի առաջին նիստը կարճ տևեց: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ չնայած խոստացել էր, որ տարին խիստ աշխատանքային է լինելու, այնուամենայնիվ, առաջին նիստը բավական կարճ է տևում: «Հույս ունեմ՝ բոլորդ լավ հանգստացել եք: Իրականում 2017 թվականին ռեժիմը լինելու է ավելի ծանր: Ի դեպ, հանգստյա ն օրերը շա՞տ չէին: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,-կառավարության նիստի ավարտից առաջ ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում