NASA-ն ցուցադրել է Huygens կայանի վայրԷջքը Տիտանի վրա

NASA-ն ցուցադրել է Huygens կայանի վայրԷջքը Տիտանի վրա

NASA-ն ներկայացրել է Տիտանի վրա Huygens զոնդի վայրԷջքի տեսանյութը: Հոլովակը մոնտաժված Է այն լուսանկարներից, որոնք ապարատի կողմից ստացվել են առաքելության ընթացքում: Տեսանյութը հասանելի է YouTube-ում Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ալիքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Cassini-Huygens առաքելությունը NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության եւ Իտալիայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է: Դրա օպերատիվ ղեկավարումն իրականացնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փասադենա քաղաքում հաստատված Ռեակտիվ շարժման լաբորատորիան ի շահ NASA-ի:

Նախագծի հիմնական նպատակը Սատուռնի, նրա օղակների եւ ամենախոշոր արբանյակի՝ Տիտանի ուսումնասիրումն է: Առաքելությունը գործարկվել է 1997 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից եւ 2004 թվականի հուլիսի 1-ին դուրս է եկել Սատուռնի ուղեծիր: 2004 թվականի դեկտեմբերի 25-ին Cassini արբանյակից անջատվել է Huygens զոնդը, որը 2005 թվականի հունվարի 14-ին վայրԷջք է կատարել Տիտանի մակերեւույթի վրա:

Սատուռնի արբանյակը տրամագծով գրեթե մեկուկես անգամ, իսկ քաշով գրեթե երկու անգամ գերազանցում է Լուսնին: Տիտանի մակերեւույթի ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի 180 աստիճան, իսկ նրա մթնոլորտն ու արտաքին մակերեւույթը, այդ թվում՝ բազմաթիվ գետերն ու լճերը, բաղկացած են ածխաջրաջիններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում