Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ վերջերս Արթիկում առաջացած և հանրությանը հայտնի Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմանների խնդրին: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ: Երկշաբաթյա ժամկետում կներկայացվեն նաև առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ:

«Կարծում եմ՝ պարզ է, որ պետք է Արթիկի դպրոցն օպտիմալացնել և նորմալ պայմաններ ստեղծել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում