Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համաձայնագրի

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համաձայնագրի

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի կոմիտեն հունվարի 12-ին հավանություն է տվել Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Վեհաժողովի եւ Եվրամիության խորհրդի միջեւ համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, կողմ են քվեարկել խորհրդարանական կոմիտեի 42 անդամներ, դեմ՝ երկուսը: 

Դեկտեմբերի սկզբին ԵԽ-ի եւ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածության էին հասել այն բանի շուրջ, որ ԵՄ կարճաժամկետ ուղեւորությունների համար Վրաստանի քաղաքացիների այցագրային սաահմանափակումների չեղարկման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի գործարկմանը զուգահեռ, որը թույլ կտա Եվրամիությանը կասեցնել անայցագիր ռեժիմը դրա խախտումների դեպքում:

ԵԽ-ի քաղաքացիական ազատությունների կոմիտեի կողմից Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի ԵՄ-ի անցմանը հավանությունից հետո այդ որոշումը պետք է հաստատի Եվրախորհրդարանը՝ որպես ինստիտուտ: Սպասվում է, որ դա նույնպես տեղի կունենա հունվարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում