Լուսնի տարիքը, ըստ գիտնականների

Լուսնի տարիքը, ըստ գիտնականների

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները  հանգել են այն եզրակացությանը, որ լուսինը շատ ավելի հին է, քան նախկինում կարծում էին: Լուսնը առնվազն 4.51 միլիարդ տարեկան է:

Նման եզրահանգումների են եկել Ցիրկոն տեսակի օգտակար հանածոների ուսումնասիրության արդյունքում, որոնք հավաքվել էին Լուսնի մակերեւույթից «Ապոլլո-14» տիեզերանավի անձնակազմի կողմից՝ 1971 թվականին:  

«Ցիրկոնը համարվում է բնության լավագույն ՛՛ժամանակը՛՛: Նրան հաջողվում է լավագույնս պահպանել երկրաբանական պատմությունը և բացահայտել վերջինիս ծագումը»,- նշել է հետազոտության հեղինակներից, պրոֆեսոր Կևին Մակկիգանը:

Համաձայն նրա խոսքերի, նախորդ վարկածները՝ Լուսնի տարիքի հետ կապված, հիմնված են հիմնականում լուսնային մակերևույթի “խցանված» ժայռերի հրետակոծության հետևանքով, առաջացած երկնաքերերի նմուշների վերլուծության արդյունքում: Ըստ պրոֆեսորի, այդ վերլուծությունների արդյունքները ևս կարող են հարաբերական լինել: 

Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Լուսինը կազմավորվել է դեռևս 60 միլիոն տարի առաջ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում