Երկաթուղու շինարարության տնօրինությունը լուծարվում է

Երկաթուղու շինարարության տնօրինությունը լուծարվում է

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը օպտիմալացնելու նախագծին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավ ային երկաթուղու գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից չունի այլ գործառույթներ: Ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարել:

Որոշմամբ նախատեսվում է աշխատանքից ազատել 13 աշխատակցի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում