Ռուաստանը և Թուրքիան զարգացնում են կառուցողական համագործակցություն. Մեշկով

Ռուաստանը և Թուրքիան զարգացնում են կառուցողական համագործակցություն. Մեշկով

 

Ռուսաստանն ու Թուրքիան զարգացնում են կառուցողական համագործակցություն, այդ թվում, Սիրիայի կոնֆլիկտին նվիրված հարցերում: Մոսկվան հույս ունի վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և մեծ թվով պայմանավորվածություններում լիարժեք շարժվել առաջ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:

«Մենք Թուրքիայի հետ զարգացնում ենք կառուցողական համագործակցություն: Սրա վառ օրինակն է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում ընդհանրական դիրքորոշումը,  բայց տնտեսական ոլորտում կա երկկողմ մոտեցում, այնուամենայնիվ, երկխոսությունը աստիճանաբար վերականգնվում է մեր հարաբերություններում»,- ասել է ռուս դիվանագետը:

Նա հույս է հայտնել, որ Մոսկվան ու Անկարան «ոչ միայն իրենց հարաբերությունները կվերականգնեն ամբողջությամբ, այլ նաև կկարողանան առաջ շարժվել»:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լրջորեն բարդացել են 2015 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ նոյեմբերին թուրքական կործանիչը պայթեցրել էր Ռուսաստանի Սու-24 ռմբակոծիչը:

Շրջադարձային էր, սակայն 2016 թվականի հունիսը, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին քայլը կատարեց ՌԴ կառավարության հետ հարաբերությունները կարգավորելու համար: Նա նամակ ներողություն էր ուղարկել Ռուսաստանի ղեկավարությանը, Սու-24-ի հետ կապված: Հուլիսի սկզբին, հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու առաջնորդների միջև: դրանից հետո էլ, Պուտինը հայտարարել է Թուրքիայի հետ նորմալացման առևտրի եւ տնտեսական գործընթացին վիրված հարաբերությունները:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում