AM | RU | EN
USD
EUR
RUB

Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Երևանի գրասե նյակի փակման մասին խոսակցությունները:

«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երևանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: Երևանի գրասենյակի դերը արժևորվում է նաև ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի»,- հայտնեց Բալայանը: Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով և չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել հ? ?մաձայնության հանգել Երևանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ:

«Ներկայում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները և Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին: Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ, նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,- ասաց նա:

loading...
Լրահոս
Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով ընդդիմադիրների ձերբակալությունները համատարած բնույթ են ստանում Սոցիալ-դեմոկրատները Մերկելի կուսակցությունից ետ են մնում 2 տոկոսով. Ipsos Հայաստանը ՏՏ ոլորտի ներկայացուցչություններ կունենա մի շարք արտասահմանյան երկրներում Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ՌԴ-ից և Բելառուսից Հայաստան ներմուծված մեքենաների ընդհանուր արժեքն ավելացել է Իտալացի սենատորը քննադատել է գործընկերոջը Խոջալուի դեպքերի միակողմանի ադրբեջանամետ ներկայացման համար Ֆրանսիայի խորհրդարանում Արցախին նվիրված գրքի շնորհանդես է տեղի ունեցել Վիեննայում ադրբեջանցիները դատարկ դահլիճում փորձել են գովազդել «խաղաղության պլատֆորմը» Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են Ադրբեջանը կրկին թիրախավորել է Թալիշը Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող 136 քաղաքացի Գերմանիայից ապաստան է խնդրել Պուտնայի գիտաժողովում հայկական նոր փաստաթղթեր են ներկայացվել Համատեղ պայքար վարակիչ հիվանդությունների դեմ Դեպի Եվրոպա ապագա գազ մատակարարողը, պակասորդ ունի ներքին շուկայում. Reuters Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել Կարեն Կարապետյանը հանդիպել է վիրահայ համայնքին Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունը կանցկացվի մարտի 15-ին. Աթեշյանի լիազորությունները կդադարեցվեն ԵՄ-ն մտահոգված է Թուրքիայում պատգամավորների կալանավորմամբ Տաջիկստանն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակահարմարությունը Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցչին Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀԿ-ն Վիգեն Սարգսյանի դրական իմիջից բացի կօգտագործի նաև ցուցակում ընդգրկված այլ անձանց Պետական օժանդակություն տրամադրվելու է ելնելով համայնքի նախաձեռնողականությունից. նախարար Լոքյան Հայաստանը եւ Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ. Կարեն Կարապետյան Օբամային ցանկանում են առաջադրել Ֆրանսիայի նախագահի թեկնածու. ABC News Իրանի պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի հետ քննարկել է հաջի կազմակերպման հարցերը Քարվաճառը շուտով խմելու և ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում կունենա. շրջվարչակազմի ղեկավար Գլեդիս Բերեջիքլյանը հանդիպել է Իսրայելի վարչապետի հետ Իրաքի վարչապետը կարգադրել է ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում Հայաստանում կարտադրվեն արևային վահանակներ Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հանդիպումը կկայանա մարտին ԿԸՀ-ն մերժեց «Ժառանգություն»-ից պատգամավորի թեկնածու առաջադրվածներին չգրանցելու մասին դիմումը Գերմանիայում Էրդողանի այցի դեմ բողոքի ալիքը մեծանում է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հարցազրույց է տվել emerging- europe.com-ին Կաթնամթերքի հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալները կրճատվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի Վրաստանում Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացիների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ Ադրբեջանում ձևավորվում է միջինասիական վարչակարգ. Իսկանդարյան Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին Սիրիայում կրկին թուրք զինվորներ են սպանվել Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan