Ռուս դեսպանին սպանած թուրք ոստիկանի մարմինը դիահերձարանից ոչ ոք չի տարել

Ռուս դեսպանին սպանած թուրք ոստիկանի մարմինը դիահերձարանից ոչ ոք չի տարել

ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին Անկարայում սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշին կհուղարկավորեն ընդհանուր գերեզմանատանը, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Ալթընթաշի հուղարկավորմամբ կզբաղվեն Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցները:

Կառլովին սպանած 22-ամյա Ալթընթաշի մարմինը դիահերձարանից ոչ ոք այդպես էլ չի տարել:

Անկարայում հայտարարել էին, որ եթե որոշակի ժամանակահատվածում Ալթընթաշի ազգականներից որևէ մեկը չհայտնվի՝ նրան կթաղեն ընդհանուր գերեզմանոցում:

Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը:

Ալթընթաշը սպանությունից առաջ՝ նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահ աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում