AM | RU
USD
EUR
RUB

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների կողմից Ագրամունտին անվստահություն հայտնելու հնարավորությունը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ադրբեջանական քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը, ըստ որի՝ ԵԽԽՎ-ին կոչ է արվել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ոչ մի ազդեցություն չի ու նենա:

Նրա խոսքով՝ մինչ այս դեպքն էլ եղել են բազմաթիվ հայտարարություններ՝ ուղղված Եվրոպայի խորհրդին, որի ղեկավարությունը դրանք հաշվի չի առել: «Այդ նույն կոռուպցիոն սկանդալի մեջ շոշափվում է նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի անունը: Միլանի դատախազությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ քրեական գործ է հարուցել կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու համար, եւ նա համաձայնել է համագործակցել եւ տվել է Ագրամունտի անունը: Մեր հավաստի տեղեկություններով՝ իր ցուցմունքներում Վոլոնտեն նա եւ տվել է Լիբերալ դեմոկրատների խմբի ղեկավար Ջորդի Խուգլա Կոստայի անունը, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն ամբողջ սխեման արդեն իսկ բացահայտված է: Ավելին ասեմ, ոչ միայն Ադրբեջանի քաղհասարակությունը, այլեւ, մեր տեղեկություններով, նաեւ եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ առաջիկա հունվարյան նստաշրջանում բարձրացնելու են Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Կարծում եմ՝ այս նստաշրջանին ինչ-որ զարգացումների ականատեսը կլինենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դեռեւս հայտնի չէ, թե հայկական պատվիրակությունը ինչ կազմով հանդես կգա առաջիկա նստաշրջանին: «Հայաստանն իր անելիքները գիտի, նախապատրաստվում ենք: Դեռ նախընտրական փուլն է, սակայն վստահ եմ՝ ինչ կազմով էլ լինի, պատշաճ կերպով մեր քայլերը կներկայացնենք»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կկայանա հունվարի 23-27-ը: Ավելի վաղ ադրբեջանական խավիարային դիվանագիտության մասին հայտնի էր դարձել Միլանի դատախազությունում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Այդ մասին 2016 թվականին «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագիրը կրող զեկույց էր հրապարակել «Կայունության եվրոպական նախաձեռնություն»-ը:

Լրահոս
Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել մահապարտների հարձակման հետեւանքով Հայաստան բերված ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցը համալրվել է Հայաստանում եւ տարածաշրջանում եզակի գերժամանակակից էխոսրտագրական սարքով ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ը, ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը «Հրապարակ». Նելլի Դուրյանին զայրացրել է իր ունեցվածքի մասին լրագրողի հարցը «Ժողովուրդ». Փոխոստիկանապետը հերքում է Քննչական կոմիտեի և ոստիկանության միջև հակասությունների մասին լուրերը «Ժամանակ». «Հարավկովկասյան երկաթուղիների» գնումները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում «Փաստ». Գյուղական բնակչության թիվը նվազել է «Առավոտ». Մալաթիա համայնքում դեղատների բիզնեսում կատաղի պայքար է ընթանում «Ժողովուրդ». Հայաստանի եզդիները զբաղվում են գորտերի առքուվաճառքով «Հայկական ժամանակ». Դանիական ընկերությունը դադարեցրել է Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի ֆինանսավորումը «Ժամանակ». Կարեն Կարապետյանը 2018թ.-ին կդառնա փոխվարչապետ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետ «Ժողովուրդ». Գնաճի նոր ալիք է սպասվում «Հրապարակ». Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, ձգվի մինչև տարեվերջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 19 ՌԴ և Բելառուսի քննչական կոմիտեների պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լեհաստանի Սենատի մարշալեկին ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. Լեհաստանի նախագահ ՆԱՏՕ-ում քննարկում են ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետները Երևանում կկայանան ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցությունները Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին Ոռոգման համակարգը հաշվառելի դարձնելը գերակա խնդիր է ՋՏՊԿ-ի համար. Ա. Հարությունյան Ֆրանկ Էնգելը մտահոգիչ է համարում Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը Թուրքիան բարդություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Արցախի անկախության խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. Հրանուշ Հակոբյան Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Ֆլամանդական խորհրդարան Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց Սիրիան ու Հայաստանը կհամագործակցեն կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում Կատալոնիայում հայտարարել են, որ «չեն ընկրկի» անկախության ձգտումից Պետք է վերացնել պատճառները այլ ոչ թե հետևանքները Բակո Սահակյանը «Երախտագիտության» մեդալ է շնորհել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին Լևոն Հայրապետյանը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում Պորոշենկոյի կուսակցությունում Սահակաշվիլիին մեղադրել են իշխանությունը զավթելու ձգտման մեջ «Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan