Պուտինը Նազարբաեւի հետ քննարկել է Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նախապատրաստումը

Պուտինը Նազարբաեւի հետ քննարկել է Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նախապատրաստումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կայացել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի հետ: Քննարկվել է Աստանայում առաջիկա միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սիրիական ընդդիմության աղբյուրը հունվարի 11-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Աստանայում Սիրիայի շուրջ հանդիպման ժամկետները կախված են այս օրերին Անկարայում անցկացվող կոնսուլտացիաներից, բացառված չէ, որ այն հետաձգեն մեկ շաբաթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում