Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նաև սահմանադրական փոփոխությունների նախագծի 4-րդ և 5-րդ կետերին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նաև սահմանադրական փոփոխությունների նախագծի 4-րդ և 5-րդ կետերին

Թուրքիայի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընդունվել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի 4-րդ և 5-րդ կետերը, այս մասին գրում է թերթ. am-ը, հղում տալով թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ նախագծի 5-րդ կետն ընդունվել է ձայների 343 կողմ և 7 դեմ հարաբերակցությամբ: Նախագծի 4-րդ և 5-րդ կետերի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում։ Ավելի վաղ ընդունվել էր 1-3-րդ կետերը։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները, բոյկոտելով քվեարկությունը, չեն մասնակցել դրան:

Նշենք, որ ավելի վաղ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել էր, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շուրջ խորհրդարանական քվեարկությանն իրենց խմբակցությունը չի մասնակցի: Իրենց այս որոշումը Բիլգենը հիմնավորել է նրանով, որ կուսակցության երկու համանախագահներն ու 8 պատգամավոր դեռևս գտնվում են անազատության մեջ և զրկված են խորհրդարանական քննարկումներին ներկա գտնվելու ու քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից:

Հայտարարված ընդմիջումից հետո լարված մթնոլորտի ու բազմաթիվ պատգամավորների չներկայանալու պատճառով խորհրդարանի խոսնակը ստիպված է եղել փակված համարել այդ օրվա քննարկումը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում