Ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, դեկտեմբերի 31-ին վիրավորում ստացած Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հերքեց լուրերը, թե Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից:

Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ոժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ստացել ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում