Դավութօղլուն հերքել է ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուի գյուլենական լինելու փաստը

Դավութօղլուն հերքել է ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուի գյուլենական լինելու փաստը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով մեջլիսի` հեղաշրջման փորձը հետաքննող հանձնաժողովի հարցերին, հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուն գյուլենական չի եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:

«Իմ կարգադրությունը չէր թիրախավորում որևէ երկիր, այդ թվում և Ռուսաստանը: Այն վերաբերում էր ցանկացած երկրի օդային փոխադրամիջոցի, որը պատերազմական վիճակում գտնվող երկրից կխախտեր մեր երկրի օդային սահմանը»,- ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքնաթիռը խոցած թուրք օդաչուն որևէ կապ ունեցել է գյուլենականների հետ` Դավութօղլուն նշել է, որ անհնար է եղել կանխատեսել, թե իրենց հրամանը որ զինվորի կողմից և որտեղ կարող էր իրականացվել: Նախկին վարչապետը տեղեկացրել է, որ օդաչուի անցյալի և նրա ունեցած կապերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ կապ գյուլենականների հետ չի եղել:ա

Հետևեք մեզ նաև Telegram-ում