Լիբանանի վարչապետն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի գլխավորած պատվիրակությունը

Լիբանանի վարչապետն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի գլխավորած պատվիրակությունը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հունվարի 12-ին ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Գրիգոր Պետրոս XX Գաբրոյանին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև պատգամավոր Սերգե Թոր Սարգսյանը, նախկին պատգամավորներ Ջեք Ջո Խադարյանը և Անթոնի Շադերը, Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Հանդիպումից հետո Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանն ասել է. «Այցի նպատակը վարչապետ Հարիրին վարչապետությունը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելն է: Մենք նրան մաղթեցինք հաջողություն` մասնավորապես նշելով, որ Լիբանան ու լիբանանցիները կարիք ունեն նոր հույսի նախագահ Միշել Աունի և վարչապետ Հարիրի` իշխանությունը ստանձնելուց հետո: Մենք մեզ դնում ենք Լիբանանի պետության և վարչապետ Հարիրիի ենթակայության տակ` հանուն Լիբանանի առջև ծառացած բարդ խնդրի հաջող հանգուցալուծման»: Նա կարևորել է բոլոր լիբանանցիների համերաշխությունը վարչապետի հետ, ո վ առաջ է տանում մեծ ծրագրեր` հանուն Լիբանանի բարգավաճման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում