Դավիթ Լոքյանի գլխավորությամբ քննարկվել են Վանաձորում ներդրումային հնարավորությունները

Դավիթ Լոքյանի գլխավորությամբ քննարկվել են Վանաձորում ներդրումային հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վանաձորում ներդրումային հնարավորություններին` քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԱ առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխտնօրեն Էրիկ Գյուլազյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՏԿԶ նախարարության և Լոռու մարզպետարանի, Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:

«Տեղյակ եք, որ սկսել ենք բևեռային քաղաքների ծրագիրը, և Հանրապետության Նախագահի` Ջերմուկում կայացած հանդիպումից հետո գործընթացը շատ ավելի ակտիվացել է: Օրեր առաջ էլ փոխվարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ բևեռային քաղաքների բաշխումն ավարտվել է»,-խորհրդակցության սկզբում ասել է նախարարը:

Քննարկման ժամանակ նշվել են քաղաքային զարգացմանն ուղղված ներդրումների համար գրավիչ ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն Լոռու մարզպետարանին կտրամադրի համապատասխան տեղեկությունների անվանացանկ, որի միջոցով պետք է ձևավորվի մարզի ակտիվների գրանցամատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում