ՕՊԵԿ-ը 7 ամսում առաջին անգամ կրճատել է նավթարդյունահանման ծավալները

ՕՊԵԿ-ը 7 ամսում առաջին անգամ կրճատել է նավթարդյունահանման ծավալները

 Նավթ արտադրող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, 2016 թվականի դեկտեմբերին կրճատել է նավթարդյունահանման ծավալները Նիգերիայում և Սաուդյան Արաբիայում արտադրության կտրուկ կրճատման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է S&P Global Platts-ը:

ՕՊԵԿ-ի երկրների պաշտոնյաների և վերլուծաբանների հարցումների համաձայն՝ Platts-ը եզրակացնում է, որ դեկտեմբերին նավթի արդյունահանումը նվազեցվել է օրական 280 հազար բարելով՝ համեմատած նոյեմբերի հետ՝ մինչև օրական 32,85 մլն բարել։

Մինչ այդ, Իրաքը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում կարտելի երկրների թվում նավթարդյունահանման ծավալներով, այդ ցուցանիշն ավելացրել է դեկտեմբերին օրական 70 հազար բարելով՝ օրական մինչև 4.63 մլն բարել։

Լիբիայում նույնպես դիտվում է նավթի արդյունահանման ավելացում օրական 40 հազար բարելով։

ՕՊԵԿ-ը 2016թ. նոյեմբերի 30-ին կայացած նիստում պայմանավորվել էր նավթի արդյունահանումը կրճատել օրական 1.2 մլն բարելով՝ մինչև 32.5 մլն բարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում