Բելգիայում ձերբակալել են Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչությունների հետ կապված երկու կասկածյալների

Բելգիայում ձերբակալել են Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչությունների հետ կապված երկու կասկածյալների

Բրյուսելի համերկրային դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել եւ ձերբակալել Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի եւ Բրյուսելի՝ 2016 թվականի մարտի 22-ի ահաբեկչական գործողությունների գործով երկու կասկածյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է գերատեսչությունը: Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կեղծ փաստաթղթեր են տրամադրել ահաբեկչական գործողությունների կատարողներին: 

«2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում հունվարի 11-ին խուզարկություններ են անցկացվել եւ երկու մարդ է ձերբակալվել Բրյուսելի Լակեն կոմունայում»,- հայտնել է դատախազությունը: Ձերբակալվածները՝ «Ֆարիդ Կ.-ն եւ Մեյրեդ Ե. Բ.-ն, կեղծ փաստաթղթեր են տրամադրել Կհալիդ Էլ Բաքրաուին»՝ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կատարողներից մեկին, որոնք կազմակերպվել էին ահաբեկչական նույն այն խմբի կողմից, ինչ եւ Փարիզի ահաբեկչական գործողությունները:

Փարիզում եւ նրա Սեն Դենի արվարձանում 2015 թվականի նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 130 մարդ, 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելի մետրոյում եւ օդանավակայանում իրականացված պայթյունները 32 մարդու կյանք են խլել: Այդ հարձակումների կազմակերպմամբ, զբաղվում էին Բելգիայի եւ Ֆրանսիայի արաբական ծագմամբ մի խումբ քաղաքացիներ, որոնք հաստատվել էին Բրյուսելում: Նրանց մեծ մասն ավելի վաղ մասնակցել է Սիրիայի մարտական գործողություններին եւ կռվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմում, հաղորդել է ՏԱՍՍ գործողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում