ԵԱՀԿ գործող նախագահը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

ԵԱՀԿ գործող նախագահը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հունվարի 18-ին Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Ռուսաս տանի արտաքին գործերի նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-ավստրիական երկկողմ հարաբերությունները: Քանի որ Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ գործող նախագահն է, անդրադարձ է կատարվելու նաև այդ կազմակերպության շրջանակներում համագործակցությանը: Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների հետ կապված հարցեր` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է Զախարովան:

Զախարովան անդրադարձել է նաև ադրբեջանցի լրագրողի հարցին` դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ՀՀ տարածքում խոցված ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ և դիվանագիտական բոլոր հնարավորությունները գտնեն չափազանց բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար: Նա նշել է, որ բոլորն էլ հասկանում են, թե որքան բարդ է իրավիճակը, սակայն լուծման բանալին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում