Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է

Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-120մ:

Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում