Ընդհանուր ինտերնետ թվային տարածք Եվրասիական տնտեսական միությունում

Ընդհանուր ինտերնետ թվային տարածք Եվրասիական տնտեսական միությունում

Ռուսաստանյան Life.ru լրատվականն ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել ուշագրավ մի զեկույց, որը վերաբերվում է Եվրասիական Տնտեսական Միությունում ընդհանուր թվային տարածք ձևավորելու հնարավորությանը, ինչպես նաև մոտակա 10 տարիներին ԵԱՏՄ անդամ երկրներում համացանցի զարգացման հեռանկարներին:

Ինչպես ներկայացնում է պարբերականը, 2016թ.-ի դեկտեմբերի վերջին «Նոր տեխնոլագիական ձևավորման Համացանցի օգտագործումը հայրենական էկոնոմիկայում և սոցիալական բնագավառում» աշխատանքային խմբին ներկայացվել է զեկույց, որը ներառում է առաջարկներ ԵԱՏՄ-ի ընդհանուր թվային միջավայրի ձևավորման վերաբերյալ։

Զեկույցը պատրաստել էր ԵԱՏՄ-ի ինֆորմացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների, արտաքին շուկաների կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը և իրավական խնդիրների կարգավորման ինստիտուտի տնօրեն Աննա Դուպանը։

Զեկույցի հեղինակների կարծիքով, համացանցի ոլորտում անգործությունն ու չհամաձայնեցված քաղաքականությունը կարող են փլուզել ԵԱՏՄ-ն։ Փաստաթղթում նշվում է նաև, որ այս գործոնները կարող են դառնալ սպառնալիք այս երկրների անվտանգության համար և վտանգել նրանց ինքնուրույնությունը։

Ըստ զեկույցի հեղինակների, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի համար որպես հիմնական վտանգ կարող է լինել այն, որ թվային աշխարհի գլոբալ խաղացողները մեծացնում են իրենց ազդեցությունը և «կործանիչ կիբեռսպառնալիքի ռիսկեր» են ներկայացնում։

Զեկույցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում