Կասպից ծովում ադրբեջանական բեռնատար նավ է այրվել
12/01/2017 21:56
Նմանատիպ
Կասպից ծովի Հարա-Զիրա կղզու մոտ հունվարի 12-ին այրվել է ադրբեջանական «Ակադեմիկոս Զարիֆա Ալիևա» անվամբ բեռնատար նավը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունն, ի թիվս այլ հաշվարկների, հրդեհի չեզոքացման համար ստիպված է եղել դեպքի վայր ուղարկել հակահրդեհային ծառայության «Вихрь-7» նավը և մեկ ուղղաթիռ:
Հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում