«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանին հասկացրել են, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, ԲՀԿ-ից դուրս են գալու

«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանին հասկացրել են, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, ԲՀԿ-ից դուրս են գալու

Ամանորի առիթով ԲՀԿ «գալա» հավաքին փոխադարձ ռևերանսներից, կենացասացություններից հետո Աբրահամ Մանուկյանի թևը` Շշի Մելոն, Կարամելի Հարութը և մնացյալք, խիստ հստակ հասկացրել են ԲՀԿ ղեկավարությանը` Նաիրա Զոհրաբյանին, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, իրենք ԲՀԿ-ից դուրս են գալու և ՀՀԿ «քվոտայով»` ռեյտինգայինով են մասնակցելու ընտրություններին. Աբոն` Շենգավիթ-Մալաթիա «օկրուգում», Մելոն` Կոտայքում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Իր հերթին Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե Գագոն չեկավ, ինքը հրաժարական է տալու ԲՀԿ նախագահի պաշտոնից և միգուցե այլևս չզբաղվի քաղաքականությամբ: Ի դեպ, երեկ ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ռեյտինգայինով ինքը կառաջադրվի կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Շենգավիթ տարածքներում»,- hավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում