«Հայկական ժամանակ». Գագիկ Սուրենյանի տեղը դեռ թափուր է

«Հայկական ժամանակ». Գագիկ Սուրենյանի տեղը դեռ թափուր է

Հունվարի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հրամանով Գագիկ Սուրենյանը նշանակվել է օդերևութաբանության կենտրոնի պետ: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ թերթը տեղեկացել է, որ օդերևութաբանության կենտրոնի պետի պաշտոնը մինչ այդ զբաղեցնող Զարուհի Պետրոսյանն ազատվել է պաշտոնից: Նա նշանակվել է «Հիդրոմետ» ծառայության Կլիմայի գիտակիրառական կենտրոնի պետի պաշտոնում:

Ինչ վերաբերում է Գագիկ Սուրենյանի նախկին պաշտոնին (օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ), այն, ըստ «Հայկական ժամանակ»-ի դեռևս թափուր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում