«Իրավունք». Փախեփախ «Ժառանգությունից»

«Իրավունք». Փախեփախ «Ժառանգությունից»

«Անահիտ Բախշյանի հայտարարությունը որոշակիորեն անակնկալ էր»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանն ասել էր, որ չի բացառվում՝ լքի «ժառանգությունը» և հայտնվի «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակում։ Անահիտ Բախշյանի այս հայտարարությունից հետո Արմեն Մարտիրոսյանը չի զրուցել նրա հետ՝ պարզելու, թե ինչու է իր կուսակիցը նման հայտարարություն արել։

«Դա նրա որոշումն է, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Մարտիրոսյանը։ Կուսակցության փոխնախագահը դժվարացել է ասել՝ ինչո՞ւ է «Ժառանգության» երկարամյա գործիչը կուսակցությունից դուրս գալու մտադրություն հայտնել։

Հարցին՝ եթե այսպես շարունակվի, «Ժառանգության» անդամները լքեն կուսակցությունը, ըստ տեղեկությունների, կուսակցությունը գուցե լուծարվի՞, Մարտիրոսյանը պատասխանել է. «Բացառվում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում