«Չորրորդ իշխանություն». Բագրատյանն առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով

«Չորրորդ իշխանություն». Բագրատյանն առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով, սակայն չի հայտարարում, թե ով է իր գործընկերը, ում հետ է պատրաստվում դաշինք կազմել։

«Չորրորդ իշխանության» հարցին ի պատասխան նա միայն ասել է դաշինք կազմելու մտադրության մասին։ «Հայտարարություն կլինի՝ կիմանաք։ Չեմ ուզում հիմա հայտարարել, թե ում հետ»,- ասել է նա։

Բագրատյանը միայն նշել է, թե ինքը լինելու է ընդդիմադիր դաշտում։ Իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին նա նշել է. «Այս պահին ոչ մի հայտարարություն չեմ ուզում ասել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում